Գլխավոր տեղեկություն
Номер
N 1440-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1245
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2012
Дата вступления в силу
08.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1440-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1391-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը հաստատելու մասին» N 1787-Ն որոշման հավելվածի հետևյալ դրույթները`

1) Գիրք I. Տեքստային մասի`

ա. 1-ին գլխի (Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը,

բ. 2-րդ գլխի (Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները) 13-րդ կետի առաջին պարբերությունը և 16-րդ կետը.

2) Գիրք II. Գծագրական մասի Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս կազմող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների տարածքային հատվածներին առնչվող գծագրական նյութերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան