ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2012 թվականի N 1657-Ա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ի N 1800-ա որոշՄաՆ մեջ փոփոխություն եվ լրացում կատարելու մասին
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրի մասին» N 1800-Ա որոշման N 2 հավելվածի «Գործարք 2-ում» կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) «Պայմանագրի ավարտման ժամկետը» տողում «2012 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2013 թվականի հունիսի 15-ը» բառերով.
2) «Բյուջետային պլանավորումը» տողը «2011-2012» թվերից հետո լրացնել «-2013» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|