Գլխավոր տեղեկություն
Номер
N 1374-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2012
Дата вступления в силу
07.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1374-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 1-ի N 1374-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 18-ի N 319 որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Սամուելյան

-ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Պ. Ավետիսյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)

Վ. Հովհաննիսյան

-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Վ. Գսպոյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության  պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

Ա. Աբրոյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Ս. Առաքելյան

-ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական

Ա. Սարգսյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ

Վ. Պողոսյան

-ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Սիմոնյան

-ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Սանամյան

-ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Գ. Սարգսյան

-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար (համաձայնությամբ)

Հ. Ավետիսյան

-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ի. Ղարիբյան

-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Հ. Հակոբյան

-Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

Ռ. Մկրտչյան

-Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)

Ս. Դերձյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածքային պլանավորման և  մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ

Լ. Խաչատրյան

-«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի հնագիտության բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Ա. Փիլիպոսյան

-«Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Նալբանդյան

-Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մուսոյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան