Գլխավոր տեղեկություն
Номер
N 1447-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1251
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.2012
Дата вступления в силу
29.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1447-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1, 12.2, 12.3 և 12.4-րդ կետերով՝

«12.1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում միասնական ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի (այսուհետ` կենտրոն) ստեղծման նորացված ծրագրային մոտեցմանը` սահմանելով, որ կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային ու ճառագայթային, ուռուցքաբանական ներհիվանդանոցային ու արտահիվանդանոցային վիրաբուժական և քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ:

12.2. Կենտրոնը տեղակայվում է Երևան քաղաքի Հալաբյան 38/7 (Ալիխանյան եղբայրների 2) հասցեում գտնվող ռադիոիզոտոպների արտադրության մասնաշենքին կից տարածքում:

12.3. Կենտրոնն ստեղծվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով՝ ներգրավելով մասնավոր հատվածի այնպիսի փորձառությամբ ներդրողների, որոնք կարող են մատուցել կենտրոնի կառուցման, շահագործման, կառավարման և արևմտյան չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ:

12.4. Հայաստանի Հանրապետության առողջապահության և էկոնոմիկայի նախարարներին` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ`

1) մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենտրոնի ստեղծման նորացված ծրագրի նախագիծը` սահմանելով, որ կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշման, ռադիոիզոտոպային ու ճառագայթային, ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային վիրաբուժական ու քիմիաթերապևտիկ բուժման ծառայություններ.

2) մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենտրոնի ստեղծման պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափը, գործիքակազմը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներդրողներին ներկայացվող համապատասխանության չափանիշները.

3) մշակել և պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում Համաշխարհային բանկի հետ բանակցել նորացված ծրագրի ներդրման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու շուրջ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան