Գլխավոր տեղեկություն
Номер
N 1250-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2012
Дата вступления в силу
10.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1250-Ա

 

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ- ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու (Վանաձորի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի՝ առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 2010-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 517953630 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի (Գյումրիի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի՝ առաջին և երկրորդ փուլերի շրջանակներում 2009-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 609212694 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակներում 2003-2007 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 915663000 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 9

Երևան