ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1085-Ա
Ս. ԴԵՐՁՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության տարածական պլանավորման և մոնիթորինգի բաժնի պետ Ս. Դերձյանին 2012 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` «Փոքր քաղաքային բնակավայրերի և գյուղական տարածքների վերազարգացման խնդիրները» թեմայով միջազգային համաժողովին և ԱՊՀ անդամ երկրների շինարարական գործունեության ոլորտում համագործակցության Միջկառավարական խորհրդի քաղաքաշինական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
2. Ս. Դերձյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Դերձյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 8 Երևան |
|