Գլխավոր տեղեկություն
Номер
N 1412-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2012-29.10.2013)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.11.2012
Дата вступления в силу
14.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1412-Ա

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում կառուցված գազատարների շահագործումն ապահովելու և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարում իրականացնելու, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության բաժնեմասն ավելացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի (այդ թվում` Քոփերաթիվ Հաուզինգ Ֆաունդեյշն (Սի Էյչ Էֆ) հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների) շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 1 292 356 789 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N N 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին` օժանդակել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան։

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզպետներին`

1) քննարկել համայնքների ղեկավարների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման N 1 հավելվածումուղղ.  նշված գույքի նվիրաբերման գործընթացը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի.

2) օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքմանը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ օժանդակել սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացմանը։

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:

7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 5-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 13

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1412-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գույքի անվանումը

Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը

Արժեքը` ընդամենը (դրամ)

գազատար (մ)

1

2

3

4

5

 

Արագածոտնի մարզ

     

1.

Արագածոտնի մարզի Քուչակ համայնք

4033

06.08.10

44,884,017

2.

Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնք

4272

27.08.10

36,752,170

3.

Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնք

8636

03.05.10

99,732,222

4.

Արագածոտնի մարզի Ափնա համայնք

4138

12.06.10

32,759,235

5.

Արագածոտնի մարզի Ցամաքասար համայնք

996

08.10.10

21,206,946

 

Կոտայքի մարզ

     

6.

Կոտայքի մարզի Պռոշյան համայնք

3393

26.04.10

30,016,013

7.

Կոտայքի մարզի Երզնկա համայնք

3600

07.12.09

29,760,861

 

Շիրակի մարզ

     

8.

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնք

4625

15.04.11

49,780,753

9.

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնք

5075

15.04.11

46,969,693

10.

Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնք

2809

07.12.10

16,360,566

11.

Շիրակի մարզի Լեռնակերտ համայնք

4133

14.06.10

37,754,721

12.

Շիրակի մարզի Ողջի համայնք

9656

06.05.10

126,070,618

13.

Շիրակի մարզի Մեղրաշատ համայնք

9850

06.05.10

85,142,779

14.

Շիրակի մարզի Արևշատ համայնք

7420

08.06.10

62,471,967

 

Լոռու մարզ

     

15.

Լոռու մարզի Փոքր Այրում համայնք

1933

14.01.11

5,354,368

16.

Լոռու մարզի Մեծ Այրում համայնք

5026

14.01.11

22,930,419

17.

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սվինեց թաղամաս

2119

08.10.10

8,747,954

 

Վայոց ձորի մարզ

     

18.

Վայոց ձորի մարզի Արփի համայնք

11428

19.07.11

124,836,085

19.

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնք

9793

19.07.11

124,083,984

20.

Վայոց ձորի մարզի Փոռ համայնք

1145

05.04.11

8,460,417

21.

Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնք

15251

05.04.11

193,240,454

 

Վայոց ձորի մարզի Վայք համայնք

325

22.01.10

6,041,763

 

Արարատի մարզ

     

22.

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք

1217

22.01.10

16,136,785

 

Ընդամենը

   

1,229,494,790

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 8-ի N 1412-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)

 

NN
ը/կ

Համայնքի անվանումը

Գույքի անվանումը

Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը

Արժեքը ընդամենը
(դրամ)

գազատար (մ)

 

Արագածոտնի մարզ

     

1.

Արագածոտնի մարզի Արտենի համայնք

4443

10.10.07

 41,736,604

2.

Արագածոտնի մարզի Արագածավան համայնք

3558

10.10.07

21,125,395

 

Ընդամենը

   

62,861,999

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.08.2016, N 863-Ա 27.08.2016, N 1412-Ա
23.10.2013, N 1142-Ա 29.10.2013, N 1412-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան