ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2010 թվականի N 562-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի մայիսի 1-ը:
(1-ին կետը փոփ. 03.05.12 N 570-Ա)
2. Հավանություն տալ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Ծագման երկիրը |
Չափման միավորը |
Քանակը |
Արժեքը |
1 |
9406 00 |
Հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ |
Իտալիա |
հատ |
1 |
536667747 |
2 |
7610 10 |
Դռներ, դրանդիներ, պատուհաններ և պատուհանագոգեր |
Իտալիա |
հատ |
130 |
124924569 |
3 |
7610 90 |
Պատուհանների ալյումինե մասեր |
Իտալիա |
հատ |
8 | |
4 |
7308 30 |
Չժանգոտվող մետաղից դռներ |
Իտալիա |
հատ |
10 | |
5 |
4416 00 |
Տակառ փայտյա և դրանց մասեր |
Իտալիա |
հատ |
80 |
606375000 |
6 |
8205 90 |
Գործիքների հավաքածու |
Իտալիա |
հատ |
1 |
30992500 |
7 |
3918 10 |
Հատակի ծածկ` պոլիվինիլքլորիդով ծածկված կամ ներծծված |
Իտալիա |
մ.ք. |
4000 |
103010985 |
8 |
6907 90 |
Կրկնակի սալիկներ «շպալտպլատեն» |
Իտալիա |
մ.ք. |
4000 |
305658276 |
9 |
3820 00 |
Հակասառեցման հեղուկ |
Իտալիա |
կգ |
5000 |
10780000 |
10 |
8426 12 |
Ամբարձիչ սարքավորումներ |
Իտալիա |
հատ |
3 |
131516000 |
11 |
8705 40 |
Ավտոբետոնախառնիչ |
Իտալիա |
հատ |
1 |
94325000 |
12 |
4006 90 |
Ռետինե խողովակներ |
Իտալիա |
մ |
300 |
2795793 |
13 |
8716 39 |
Կիսակցորդներ |
Իտալիա |
հատ |
4 |
43120000 |
14 |
9402 90 |
Քիմիական լաբորատորիայի կահույք |
Իտալիա |
հատ |
1 |
46138400 |
15 |
4412 99 |
Փայտե պանելներ |
Իտալիա |
կգ |
15000 |
4204200 |
16 |
8701 90 |
Գյուղատնտեսական աշխատանքների համար տրակտոր |
Իտալիա |
հատ |
2 |
28238210 |
17 |
8433 20 |
Ներտաշման շտկոց |
Իտալիա |
հատ |
5 |
20676040 |
18 |
8432 29 |
Արմատահանիչ |
Իտալիա |
հատ |
3 |
1212750 |
19 |
8427 20 |
Ավտոամբարձիչ |
Իտալիա |
հատ |
1 |
28028000 |
20 |
8418 69 |
Սառեցման սարքավորում |
Իտալիա |
հատ |
1 |
634942000 |
21 |
7309 00 |
Հեղուկի տարա մինչև 100000 լիտր տարողությամբ |
Իտալիա |
հատ |
1 | |
22 |
8413 70 |
Պոմպ բազմաստիճան |
Իտալիա |
հատ |
6 | |
23 |
7304 90 |
Չժանգոտվող պողպատե խողովակներ |
Իտալիա |
մ |
1609 |
|
24 |
7307 22 |
Չժանգոտվող պողպատե արմունկներ, ամրաններ, եռաբաշխիչներ և այլ մասեր |
Իտալիա |
կգ |
8000 | |
25 |
8419 50 |
Ջերմափոխանակիչներ |
Իտալիա |
հատ |
3 | |
26 |
7326 90 |
Կախիչներ մետաղական |
Իտալիա |
հատ |
5 | |
27 |
8536 50 |
Մինչև 60Վ հղորությամբ լարման անջատիչներ |
Իտալիա |
հատ |
6 | |
28 |
8419 90 |
Ջերմափոխանակիչի մասեր |
Իտալիա |
հատ |
2 | |
29 |
8479 89 |
Ընդարձակման բաք |
Իտալիա |
հատ |
4 | |
30 |
8481 40 |
Անվտանգության փական |
Իտալիա |
հատ |
7 | |
31 |
3917 23 |
Պոլիվինիլքլորիդային խողովակներ |
Իտալիա |
մ |
21 | |
32 |
8415 83 |
Օդորակման սարք |
Իտալիա |
հատ |
5 | |
33 |
9026 80 |
Խոնավության հսկողության սարք |
Իտալիա |
հատ |
2 | |
34 |
8481 80 |
Կլապաններ, փականներ և խողովակների մասեր |
Իտալիա |
հատ |
23 | |
35 |
8419 89 |
Մղիչ սարքավորում |
Իտալիա |
հատ |
1 | |
36 |
8419 89 |
Ավտոկլավ |
Իտալիա |
հատ |
1 | |
37 |
8481 80 |
Հեղուկի փականներ |
Իտալիա |
հատ |
50 | |
38 |
8419 89 |
Ջրի փափկացնող սարք |
Իտալիա |
հատ |
1 | |
39 |
8414 40 |
Օդի կոմպրեսոր և մասեր |
Իտալիա |
հատ |
2 | |
40 |
8421 39 |
Օդի ֆիլտրման սարքավորում |
Իտալիա |
հատ |
1 | |
41 |
8481 80 |
Դարձկեն սահափական |
Իտալիա |
հատ |
15 | |
42 |
8402 19 |
Գոլորշու կաթսաներ և մասեր |
Իտալիա |
հատ |
1 | |
43 |
8416 20 |
Գազայրոց, ծխնելույզներ և այլ մասեր |
Իտալիա |
հատ |
27 | |
44 |
8481 30 |
Հետադարձ փական |
Իտալիա |
հատ |
3 | |
45 |
9026 20 |
Մանոմետր |
Իտալիա |
հատ |
1 | |
46 |
8481 10 |
Ռեդուկցիոն ճնշման կարգավորման փականներ |
Իտալիա |
հատ |
1 | |
47 |
8481 40 |
Անվտանգության փական |
Իտալիա |
հատ |
7 | |
48 |
3909 50 |
Պոլիուրետան մեկուսիչ |
Իտալիա |
կգ |
800 | |
49 |
7219 34 |
Չժանգոտով մետաղյա թիթեղներ |
Իտալիա |
կգ |
2000 | |
50 |
7326 90 |
Այլ ջրահեռացման մասեր |
Իտալիա |
մ |
40 | |
51 |
8423 90 |
Կշռման մեքենա |
Իտալիա |
հատ |
1 |
22691900 |
52 |
7219 90 |
Մետաղյա թիթեղներ այլ |
Իտալիա |
կգ |
415000 |
781550000 |
53 |
8481 80 |
Փականների, կապույրների ներառյալ ջերմային կառավարմամբ և այլ մասերի հավաքածու |
Իտալիա |
հատ |
1 |
8624000 |
54 |
8515 39 |
Զոդման մեքենա |
Իտալիա |
հատ |
4 |
30184000 |
55 |
8419 40 |
Դիստիլացման սարք |
Իտալիա |
հատ |
1 |
331485000 |
56 |
7309 00 |
Տարաներ |
Իտալիա |
հատ |
60 |
404250000 |
57 |
8435 10 |
Գինեգործական սարքավորումներ, մամլիչներ, ջարդիչներ և այլ նմանատիպ սարքավորում |
Իտալիա |
հատ |
65 |
948640000 |
58 |
8422 30 |
Շշալցման սարքավորում |
Իտալիա |
հատ |
1 |
211288000 |
59 |
8705 90 |
Տելեսկոպիկ ամբարձիչ |
Իտալիա |
հատ |
1 |
78155000 |
60 |
8428 90 |
Ինքնաշարժ հարթակ |
Իտալիա |
հատ |
1 |
46354000 |
61 |
8504 21 |
650 կՎ հզորությունը չգերազանցող տրանսֆորմատորներ և դրա բաղկացուցիչ մասեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
10348800 |
62 |
8532 10 |
Կոնդենսատորներ և դրա բաղկացուցիչ մասեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
4851000 |
63 |
8535 10 |
Էլ. Ապահովիչներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
3234000 |
64 |
8535 21 |
Ավտոմատ շղթայի անջատիչներ 72.5 Կվ-ից պակաս և մասեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
9702000 |
65 |
8535 30 |
Բաժանիչներ, ընդհատիչներ, անջատիչներ 72.5 Կվ-ից պակաս |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
9702000 |
66 |
8535 40 |
Շանթարգել, վորլտաժային սահմանափակիչներ, գերլարման սահմանափակիչներ և մասեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
1293600 |
67 |
853610 |
Էլ. ապահովիչներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
3 |
970200 |
68 |
8536 20 |
Էլ. անջատիչներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
2 |
22638000 |
69 |
8536 41 |
Ռելեներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
646800 |
70 |
8536 61 |
Լամպի կոթառներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
64680 |
71 |
8536 90 |
Մետաղալարերի և մալուխների միացման կոնտակտային տարրեր, լարերի միացուցիչների և սեղմակների հավաքածու և մասեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
3 |
43227000 |
72 |
8537 10 |
Թվային վերահսկման պանելներ, ներկառուցված ավտոմատ տվյալների մշակման մեքենաներ, ծրագրավորվող հիշողության հսկիչ սարքեր, որոնք սարքավորված են էլեկտրոնային հաղորդիչներով և միացուցիչներով և մասեր, այդ թվում նաև մետաղյա արկղեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
4 |
71006000 |
73 |
8537 20 |
Թվային վերահսկման պանելներ, ներկառուցված ավտոմատ տվյալների մշակման մեքենաներ, ծրագրավորվող հիշողության հսկիչ սարքեր, որոնք սարքավորված են էլեկտրոնային հաղորդիչներով և միացուցիչներով և մասեր` 1000Վ գերազանցությամբ |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
22638000 |
74 |
8539 10 |
Հերմետիկ լամպեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
5174400 |
75 |
8539 21 |
Հալոգենային լամպեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
8408400 |
76 |
8539 22 |
Ռեֆլեկտորային լամպեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
22638000 |
77 |
8539 39 |
Ռեֆլեկտորային լամպեր 200Վ հղորությունից բարձր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
22907500 |
78 |
8544 42 |
Մալուխների և լարերի կոմպլեկտներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
2 |
3234000 |
79 |
8544 49 |
Այլ մալուխներ և լարեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
63602000 |
80 |
8544 60 |
1000Վ հզորությամբ պղնձյա հաղորդիչներ |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
9702000 |
81 |
8547 20 |
Պլաստմասայից մեկուսացնող ամրաններ |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
4527600 |
82 |
3917 23 |
Պլաստմասայե խողովակների և ֆիտինգների հավաքածու |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
18110400 |
83 |
7907 00 |
Ցինկե փողակներ, խողովակներ, միացումներ, արմունկներ, ճկափողեր և մասեր |
Իտալիա |
կոմպլեկտ |
1 |
26518800 |
84 |
8431 49 |
Հիդրոմուրճ, կոմպլեկտավորող մասերով |
ԱՄՆ |
հատ |
1 |
4870000 |
85 |
8716 20 |
Անիվավոր կցորդ |
ԱՄՆ |
հատ |
12 |
28800000 |
86 |
8431 41 |
Մետաղական կովշ, կոմպլեկտավորող մասերով |
ԱՄՆ |
հատ |
5 |
10000000 |
87 |
8431 49 |
Էքսկավատորի մետաղական թրթուռ, կոմպլեկտավորող մասերով |
ԱՄՆ |
հատ |
1 |
1566000 |
88 |
8701 20 |
Տրակտոր 32 ձիաուժ գյուղատնտեսական նշանակության, կոմպլեկտավորող մասերով |
Ճապոնիա |
հատ |
4 |
40000000 |
89 |
8432 29 |
Կցորդիչ փոցխ, հարթեցնող սարքավորում, կոմպլեկտավորող մասերով |
ԱՄՆ |
հատ |
10 |
14000000 |
90 |
8467 89 |
Հեղուկ վառելիքային շարժիչով հող հարթեցնող գործիք, կոմպլեկտավորող մասերով |
ԱՄՆ |
հատ |
20 |
6000000 |
91 |
4011 10 |
Մարդատար ավտոմեքենայի անվադողեր |
ԱՄՆ |
հատ |
12 |
1600000 |
92 |
4016 99 |
Մետաղյա հիմքով ռետինե խցուկ |
ԱՄՆ |
հատ |
1 |
26800 |
93 |
8421 23 |
Բենզինի ֆիլտր |
ԱՄՆ |
հատ |
1 |
19200 |
94 |
4016 99 |
Կարբյուրատորի ռեմ.կոմպլեկտ, միջնաշերտ |
ԱՄՆ |
հատ |
1 |
106000 |
95 |
8305 20 |
Թղթյա միջնաշերտ ամրանի համար |
Չինաստան |
հատ |
500 |
10000000 |
96 |
8305 20 |
Ստեպլերի մետաղական լիցքեր |
Չինաստան |
հատ |
100 |
1600000 |
97 |
8205 51 |
Խաղողի վազի ստեպլեր |
Չինաստան |
հատ |
30 |
800000 |
98 |
82015000-6000 |
Մկրատներ սեկատորներ |
Չինաստան |
հատ |
50 |
1000000 |
99 |
8211 92 |
Խաղող կտրելու դանակ |
Չինաստան |
հատ |
100 |
400000 |
100 |
3926 99 |
Թղթյա ժապավեններ |
Չինաստան |
հատ |
200 |
400000 |
101 |
8201 90 |
Ձեռքի մեխանիկական գյուղատնտեսական գործիքներ |
Չինաստան |
հատ |
250 |
4000000 |
101.1. |
8423 82 |
Էլեկտրական կշեռք |
Իտալիա, |
հատ |
10 |
1900000 |
101.2. |
8425 11 |
էլեկտրական ամբարձիչ մեխանիզմ` մկրատային տիպի |
Իտալիա, |
հատ |
4 |
7600000 |
101.3. |
4011 61 |
Տրակտորների անվադողեր |
Իտալիա, |
հատ |
50 |
5700000 |
101.4. |
8424 81 |
Սրսկիչներ |
Իտալիա, |
հատ |
5 |
1950000 |
101.5. |
8432 10 |
Հողը վարելու գութան |
Իտալիա, |
հատ |
5 |
5900000 |
101.6. |
7308 40 |
Կաղապարամատ լրակազմով` պլաստմասսայե և երկաթյա |
Իտալիա, |
կգ |
2000000 |
5000000 |
101.7. |
8481 80 |
Ամրան |
Իտալիա, |
կգ |
200000 |
68400000 |
101.8. |
8413 40 |
Բետոնամղիչ` Bօbcat |
Իտալիա, |
հատ |
1 |
11400000 |
101.9. |
4009 12 |
Բետոնամղիչի խողովակներ ռետինե` կցամասերով |
Իտալիա, |
կգ |
700 |
1900000 |
101.10. |
8413 91 |
Բետոնամղիչի խողովակների հավաքածու |
Իտալիա, |
կգ |
30 |
722000 |
101.11. |
8465 |
Փայտյա իրերի և թափոնների մանրացման սարք` կցամասերով |
Իտալիա, |
հատ |
2 |
19000000 |
101.12 |
4416 |
Փայտե տակառներ և դրանց մասեր |
ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա |
կգ |
22500 |
33696000 |
101.13 |
8427 |
Ավտոբեռնիչ` եղանիկային բռնիչով |
հատ |
2 |
5720000 | |
101.14 |
8432 |
Հողի մշակման սարքավորումներ |
հատ |
8 |
11200000 | |
101.15 |
8436 |
Շրեդերային ջարդիչ` ճյուղերի մանրացման համար |
հատ |
1 |
5850000 | |
101.16 |
9405 |
Հրակայուն լուսարձակներ, լուսատուներ և դրանց մասեր |
կգ |
335 |
491000 | |
101.17 |
8701 |
Տրակտորներ |
հատ |
2 |
14040000 | |
101.18 |
8716 |
Կցորդներ և կիսակցորդներ |
հատ |
8 |
19200000 | |
101.19 |
8431 |
Շերեփ` տրակտորի |
հատ |
5 |
9750000 | |
101.20 |
8201 |
Գյուղատնտեսական գործիքներ |
հատ |
500 |
8000000 | |
101.21 |
4011 |
Տրակտորների անվադողեր |
հատ |
30 |
3450000 | |
101.22 |
9027, 9018, 7017, 9024, 9011, 8421, 8419, 9016, 9025, 8423, 8479, 8418, 9031, 8514, 8418, 3926, 7017, 3923 |
Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` քարշիչ պահարան, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, սառնարան, ջերմաչափեր, գոլորշացուցիչ, ջրի մաքրման սարք, չորանոց, էքսիկատորներ, ջրի թորման սարք, ֆոտոէլեկտրակալորիմետր, մուֆելային վառարան, pH-մետր, իոնոմետր, ավտոկլավ, մանրադիտակ, էլեկտրական սալիկներ, պահարաններ, սեղաններ, վայրկյանաչափ, ավազի ժամացույցներ, մանրադիտակ, գորյաևի խցիկ, չորացման պահարան, բակտերիոցիդ լամպ, սպեկտրոֆոտոմետր, պոլյարոգրաֆ, ֆոտոէլեկտրալուսաչափ, քրոմոտոգրաֆ |
լրա-կազմ |
1 |
7500000 | |
101.23 |
8431 |
Էքսկավատորի շղթա |
կգ |
1500 |
2340000 | |
101.24 |
7309 |
Մետաղական տարա գինեգործության համար` 100 հազ. լ-ից ոչ ավելի |
կգ |
1150 |
18721114 | |
101.25 |
8424 |
Հեղուկացիր սարք` արտադրամասի խոնավության պահպանման համար |
հատ |
1 |
4183071 | |
101.26 |
7304 |
Չժանգոտվող պողպատե խողովակներ |
կգ |
6482 |
125518487 | |
101.27 |
9406 |
Մետաղյա շինարարական հավաքովի կոնստրուկցիա |
կգ |
3700 |
52563255 | |
101.28 |
7216 |
Սև մետաղյա պրոֆիլներ |
կգ |
894 |
5299208 | |
101.29 |
8415 |
Օդափոխության համակարգ |
հատ |
1 |
6362060 | |
101.30 |
8414 |
Կոմպրեսոր` օդի |
հատ |
1 |
21050288 | |
101.31 |
8423 |
Հատակի էլեկտրական կշեռք |
հատ |
1 |
15144386 | |
101.32 |
8402 |
Գոլորշի արտադրող կաթսա |
ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան |
կգ |
3815 |
164450934 |
101.33 |
7304 |
Չժանգոտող մետաղե խողովակներ |
կգ |
3319 |
27487476 | |
101.34 |
8419 |
Ջուրը փափկեցնող սարք |
հատ |
1 |
15586768 | |
101.35 |
8421 |
Գինու զտիչ |
հատ |
1 |
7898700 | |
101.36 |
8435 |
Ֆերմենտներ` գինու խմորման |
հատ |
1 |
3159480 | |
101.37 |
9406 |
Ներսենյակային մետաղական հավաքովի կոնստրուկցիա |
կգ |
7712 |
215045120 | |
101.38 |
8435 |
Գինեգործության սարքավորման մասեր |
կգ |
4960 |
362557606 | |
101.39 |
8422 |
Շշալցման սարքավորում |
հատ |
1 |
210000000 | |
101.40 |
4416 |
Տակառ` փայտյա, և դրանց մասեր |
հատ |
100 |
81200000 | |
101.41 |
3921 |
Փրփրապլաստե ջերմամեկուսիչ |
կգ |
892 |
46802497 | |
102 |
Ընդամենը |
7760900000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան ____ |
________ 2010թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ___________, մի կողմից, և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս _________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2011 թվականի փետրվարի 1-ն ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրության կազմակերպումը.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ` ապահովելով վերջիններիս մոտ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավել այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |