Գլխավոր տեղեկություն
Номер
N 3-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2008-11.02.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.218
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Дата принятия
24.03.2003
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
24.03.2003
Дата вступления в силу
25.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32903153

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


N 03/11-Ն
21 փետրվարի 2003 թ.
ք. Երևան


N 3-Ն
24 մարտի 2003 թ.
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2144-Ն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի, ելնելով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային և պետավտոտեսչության մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից

 

Հրամայում ենք՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը (համաձայն հավելվածի):

 

ՀՀ կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահ, մաքսային
ծառայության
գեներալ-մայոր`              Ա. Ավետիսյան

ՀՀ կառավարությանն առընթեր
ոստիկանության պետ,
ոստիկանության
գեներալ-լեյտենանտ`       Հ. Հարությունյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի և ՀՀ ԿԱ ոստիկանության պետի 2003 թ. մարտի 24-ի թիվ 03/11-Ն/3-Ն համատեղ հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» և «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն այլ պետություններում հաշվառման չկանգնած կամ հաշվառումից հանված ավտոտրանսպորտային միջոցներ:

2. Ըստ Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքային Անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերի ավտոտրանսպորտային միջոցների «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» (միայն «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմին հաջորդող), «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» և «Արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը:

Սույն կետի առաջին պարբերությունում չնշված մաքսային ռեժիմներով ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերում:

(2-րդ կետը փոփ. 27.10.08 N 16-Ն)

3. Մաքսատներում և մաքսային կետերում ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձին տրվում է փոխադրման ամփոփագրի մեկ օրինակ և տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցի բոլոր փաստաթղթերը՝ կնքված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։ Փոխադրման ամփոփագիրը և ավտոտրանսպորտային միջոցի փաստաթղթերը ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձը մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն է ներկայացնում մինչև փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ավարտը:

Փոխադրման ամփոփագրի ձևը փոփոխվելուց առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչությանը տրամադրվում է նոր ձևի նմուշը:

(3-րդ կետը փոփ., խմբ. 27.10.08 N 16-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումներում ավտոտրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու համար հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիրը՝ լրացված «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» կամ «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով, բացառությամբ՝ ժամանակավոր հաշվառման դեպքերի, երբ հաշվառման համար հիմք է հանդիսանում «ժամանակավոր ներմուծում» կամ «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով լրացված և մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիրը:

5. «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Վերաներմուծում» և «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով ավտոտրանսպորտային միջոցների համար լրացվող մաքսային հայտարարագրերի դարձերեսին հայտարարագիրը վավերացնող մաքսային մարմինը ստորև նշված հաջորդականությամբ նշում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, թափքի տեսակը, գույնը, թողարկման տարեթիվը, նույնականացման համարը, շարժիչի հզորությունը, շարժիչի, թափքի և ամրաշրջանակի համարները, տարանցիկ համարանիշը, մաքսային սահմանին ներմուծման ժամանակ հանձնված տեխնիկական անձնագրի (կտրոնի) համարը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք նշված են ուղեկցող փաստաթղթերում,

բ) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (եթե ներմուծվում է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից՝ նաև ներմուծողի) անունը, ազգանունը, բնակության վայրը և անձնագրային տվյալները (համարը, ում կողմից և երբ է տրված):

6. «Ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով լրացվող մաքսային հայտարարագրերի դարձերեսին հայտարարագիրը վավերացնող մաքսային մարմինը ստորև նշված հաջորդականությամբ նշում է հետևյալ տեղեկատվությունը (եթե նմանատիպ տեղեկատվություն պարունակվում է ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցող փաստաթղթերում).

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, թափքի տեսակը, գույնը, թողարկման տարեթիվը, նույնականացման համարը, շարժիչի հզորությունը, շարժիչի, թափքի և ամրաշրջանակի համարները, տարանցիկ համարանիշը, մաքսային սահմանին ներմուծման ժամանակ հանձնված տեխնիկական անձնագրի (կտրոնի) համարը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք նշված են ուղեկցող փաստաթղթերում,

բ) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (եթե ներմուծվում է սեփականատեր չհանդիսացող անձի կողմից՝ նաև ներմուծողի) անունը, ազգանունը, բնակության վայրը և անձնագրային տվյալները (համարը, ում կողմից և երբ է տրված):

7. Մաքսային հայտարարագրի դարձերեսին սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն արված նշումները մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից սահմանագծվում են և հաստատվում անձնական կնիքով:

Եթե մաքսային հայտարարագիրը վավերացնող մաքսային մարմինն ամբողջությամբ չի տիրապետում սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված տեղեկատվությանը, հայտարարագրի դարձերեսին նշվող տեղեկատվության տվյալ տեսակի դիմաց արվում է «անհայտ» գրառումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետավտոտեսչության մարմինները միջոցառումներ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետություն ներմուծված, բայց որևէ մաքսային ռեժիմով չձևակերպված, ինչպես նաև «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում» կամ «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված և սահմանված ժամկետում չարտահանված ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման նպատակով: Նշված ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում ՀՀ մաքսային օրենսգրքի 28-րդ, 36-րդ, 37-րդ, 40-րդ և 199-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելուն աջակցելու նպատակով, պետավտոտեսչության մարմինները տեղեկատվություն են հաղորդում մաքսային մարմիններին այդ ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (արտահանված) ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանումները հաշվառումից հանում են միայն մաքսային մարմինների կողմից վավերացված «արտահանում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի հիման վրա:

(հավելվածը փոփ., խմբ. 27.10.08 N 16-Ն)