Գլխավոր տեղեկություն
Номер
N 1254-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.12.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2012
Дата вступления в силу
21.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1254-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի միջև համագործակցության հնարավորության ուսումնասիրման հանձնաժողովի առաջին համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 17-19-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Տ. Դավթյանի, Կ. Մինասյանի, Վ. Արամյանի և Ա. Բախչագուլյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ղևոնդյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 20

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

դեկտեմբերի 20-ի N 1254-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Մոսկվա մեկնող պատվիրակության

 

Տ. Դավթյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
Կ. Մինասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Վ. Արամյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Բախչագուլյան

-ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

Ա. Ղևոնդյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան