Գլխավոր տեղեկություն
Номер
N 1341-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2012-14.05.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1168
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.10.2012
Дата вступления в силу
17.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 727-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տեղեկատվություն տրամադրելու մասին» N 727-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1341-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2.ուղղ.

3. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների` Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 8423, 9011 (բացառությամբ 9011 90), 9012 (բացառությամբ 9012 90), 9014 (բացառությամբ 9014 90 000), 9015 (բացառությամբ 9015 90 000), 9016 (բացառությամբ 9016 00 900), 9017 (բացառությամբ 9017 90 000), 9018, 9022 (բացառությամբ 9022 90), 9024 (բացառությամբ 9024 90 000), 9025 (բացառությամբ 9025 90 000), 9026 (բացառությամբ 9026 90 000), 9027 (բացառությամբ 9027 90 500, 9027 90 800), 9028 (բացառությամբ 9028 90), 9029 (բացառությամբ 9029 90 000), 9030 (բացառությամբ 9030 90), 9031 (բացառությամբ 9031 90), 9032 (բացառությամբ 9032 90 000) ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը` էլեկտրոնային եղանակով և (կամ) թղթային կրիչով` համաձայն ձևի:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԾՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ

NN
ը/կ

Արտա-դրանքի
անվա-նումը

Արտադրանքի
արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը

Արտադրանքի քանակը (ծավալը)

Արտադրանքն արտադրող (արտահանող)
երկիրը

Արտադրանք տեղափոխող անձի անվանումը
(անունը, ազգանունը), գտնվելու (բնակության) վայրը

Հարկ վճարողի հաշվառման համարը

Մաքսային հայտարարագրի համարը

               
               
               
               
               
               

Տեղեկատվությունը ներկայացրեց

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն` առկայության դեպքում)

 

Ղեկավար _________________________________

___________________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Ստացող՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Մհեր Մկրտչյան 5

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.04.2016, N 393-Ն 14.05.2016, N 1341-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան