Գլխավոր տեղեկություն
Номер
N 1654-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.12.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2012
Дата вступления в силу
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1654-Ա

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման աշխատանքների շարունակական կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում 08 բաժնի 02 խմբի 07 դասի «03. Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման համար 2012 թվականի ապրիլի 4-ին կնքված «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով կապալային աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90, «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով տեխնիկական հսկողության աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90-1 և «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով հեղինակային հսկողության աշխատանքների գնման» N ՀՀ ՄՆ ՄԾԻԳ-ԱՇՁԲ-90-2 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մեկ անգամ՝ մինչև 2013 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակը:

2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի գծով ֆինանսավորումներն իրականացնել 2012 թվականի ընթացքում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության 2012 թվականի բյուջետային ընդհանուր հատկացումների շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան