ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2012 թվականի N 1401-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1401-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ
NN |
Իրավական ակտի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2013 թ. |
2. |
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1026-Ն որոշում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2013 թ. |
3. |
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2013 թ. |
4. |
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն որոշում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2013 թ. |
5. |
ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 67-Ն որոշում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2013 թ. |
6. |
ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1318-Ն որոշում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2013 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.03.2014, N 286-Ն | 12.04.2014, N 1401-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|