ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 դեկտեմբերի 2012 թ. |
N 556-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի զարգացման 2013 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ