Գլխավոր տեղեկություն
Номер
N 1350-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.07/54(928) Հոդ.1172
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.10.2012
Дата вступления в силу
08.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1350-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 23 ծրագրի տնտեսագիտական դասակարգման «Աճեցվող ակտիվներ» 5131-րդ հոդվածով նախատեսված 545513.0 հազ. դրամ նախահաշվային արժեքով ապրանքները ձեռք է բերում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 30

Երևան