Գլխավոր տեղեկություն
Номер
N 756-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (10.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2022
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
21.07.2022
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
21.07.2022
Дата вступления в силу
10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ 

 

2022 թվականի հուլիսի 21-ի 
N 756-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

2022 թվականի օգոստոսի 2-ի
 N 266-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 178-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 66-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը`

 

Հրամայում ենք

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 17-ի N 178-Ն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2018 թվականի մարտի 19-ի N 66-Ն «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի N1 հավելվածով հաստատված՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ձևի լրացման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և մատակարարներին վճարված» բառերը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար։

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2022 թվական: