Գլխավոր տեղեկություն
Номер
N 1577-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1367
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2012
Дата вступления в силу
27.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2012 թվականի N 1577-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1270-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 482-Ն որոշմամբ հաստատված ծրագրին համապատասխան` հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրա համայնքի ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 4,333.0 հազ. դրամ, որից`

1) անշարժ գույքի (տարածքի) ձեռքբերման համար` 4,330.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով).

2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 1.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց վճարելու համար` 1.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1270-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «55,000,000.0» և «53,900,000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «53,200,000.0» և «52,100,000.0» թվերով.

2) որոշման հավելվածում «53,900,000.0» թիվը փոխարինել «52,100,000.0» թվով:

4. Սահմանել որ սույն որոշմամբ նախատեսված հողակտորների գնման գործընթացն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջներին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1577-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և

ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

Այլ կառավարչական հիմնարկի կարողությունների զարգացում

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
«Բավրա» անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար անշարժ գույքի ձեռքբերում

 

1023

ԿՊ01

Նկարագրությունը
Օտարման ենթակա տարածքների դիմաց փոխհատուցում և նոտարական ձևակերպում

Քանակական

Ձեռք բերվող հողատարածքների քանակը

3

X

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

4,333.0

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

Կիրառելի չէ:

   

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

Կիրառելի չէ:

   

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

Կիրառելի չէ:

   

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1023 ԱԾ01 ծառայությունների քանակական, որակական և ժամկետայնության չափորոշիչների բարելավմանը

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ:

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1023 Հարկային և մաքսային ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 29-ի N 1577-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը

գումարը (հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

4,331.5

ՀՀ Շիրակի մարզպետարան

4,331.5

ՀՈՂ

     

4,330.0

Բավրա համայնքում վարելահողերի ձեռքբերում

ԲԸԱՀ

դրամ

1.0

4,330.0

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

1.5

Նոտարական ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

1.0

1.5

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան