Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 271-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.11.01/27(440) Հոդ.251
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.10.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.10.2012
Дата вступления в силу
11.11.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հոկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012375

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հոկտեմբերի 2012 թ.

թիվ 271-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ «ՍԱՆԱՀԻՆ», «ԳՈՇԱՎԱՆՔ» ԵՎ «ԿԵՉԱՌԻՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2012 թվականի նոյեմբերի 12-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2012-2013 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայկական վանքերը և եկեղեցիները» հուշադրամների շարքից «Սանահին», «Գոշավանք» և «Կեչառիս» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 271-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. «Սանահին» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Սանահին» հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սանահինի վանքը:

Ձախ եզրագծով «2012 ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ» և աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY» մակագրություններն են: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

 

Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:

 

1) Հուշադրամի բնութագիրը

 
   
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Քաշը 25 գ
Չափը 27x47 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ

 

2) «Սանահին» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_2020

 

2. «Գոշավանք» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Գոշավանք» հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գոշավանքը:

Ձախ եզրագծով «2012 ԳՈՇԱՎԱՆՔ» և աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY» մակագրություններն են: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

 

Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:

 

1) Հուշադրամի բնութագիրը

 
   
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Քաշը 25 գ
Չափը 27x47 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ

 

2) «Գոշավանք» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_2021

 

3. «Կեչառիս» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը և եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Կեչառիս» հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Կեչառիսի վանքը:

Ձախ եզրագծով «2012 ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ» և աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY» մակագրություններն են: Վերևի աջ և ձախ անկյուններում և ներքևի մասում պատկերված են զարդանախշեր:

 

Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:

 

1) Հուշադրամի բնութագիրը

 
   
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Քաշը 25 գ
Չափը 27x47 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Տպաքանակը մինչև 2500 հատ

 

2) «Կեչառիս» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_2022

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան