ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2012 թվականի N 321-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնած ստորև նշված տարածքներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`
1) Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 100 հասցեում գտնվող` N 94 դպրոցի 1-ին հարկի 441,7 քառակուսի մետր տարածքը.
2) Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 56 հասցեում գտնվող` N 1 դպրոցի 1-ին հարկի 351,8 քառակուսի մետր տարածքը.
3) Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող` N 5 դպրոցի 1-ին հարկի 453.8 քառակուսի մետր տարածքը.
4) Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 370,2 քառակուսի մետր տարածքը.
5) (ենթակետն ուժը կորցրել է 24.05.12 N 704-Ն)
(1-ին կետը փոփ. 24.05.12 N 704-Ն, լրաց., փոփ. 27.09.12 N 1456-Ն)
2. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնած` Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) գյուղի Բաղրամյան 1 հասցեում գտնվող` շենքի 1-ին հարկի 115.14 և 2-րդ հարկի 439.76 քառակուսի մետր տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ, իսկ հավելվածը լրացնել նոր` 5.1-ին կետով.
« |
|
»: |
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Երևանի քաղաքապետի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Տավուշի մարզպետների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.05.12 N 704-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.09.2012, N 1456-Ն | 29.11.2012, N 321-Ն | |
24.05.2012, N 704-Ն | 14.06.2012, N 321-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|