Գլխավոր տեղեկություն
Номер
N 1022-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2012-30.10.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2012
Дата вступления в силу
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2012 թվականի N 1022-Ա

 

Ռ. Գալոյանին ԵՎ Գ. Քոչարյանին ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռ. Գալոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գ. Քոչարյանին 2012 թվականի հոկտեմբերի 22-24-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Անտիկոնտրաֆակտ 2012» առաջին միջազգային համաժողովին մասնակցելու համար։

2. Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Գ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռ. Գալոյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Գալոյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 19

Երևան