ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2012 թվականի N 1108 -Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2012 թվականի դեկտեմբերի 16-22-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` «Թվիննինգ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների, ինչպես նաև հետագա համագործակցության ու հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության ավիացիոն իշխանությունների միջև քննարկումներին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 15.11.12 N 1123-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Մադրիդ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.11.2012, N 1123-Ա | 16.11.2012, N 1108-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|