Գլխավոր տեղեկություն
Номер
N 976-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1112
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.10.2012
Дата вступления в силу
18.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2012 թվականի N 976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների ու Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանելու մասին» N 731-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. վերնագիրը «Հայաստանի Հանրապետության մարզպետների» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի» բառերով,

բ. 6-րդ կետի 2-րդ սյունակը «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 3

Երևան