ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 1294-Ա
«ՆԵՅՏՐՈՆ ԳԱՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«ՆԵՅՏՐՈՆ ԳԱՄ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրատունյաց 73) տրված զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1135-Ա որոշում, սերիա` ԶԱ N 004) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 17 Երևան |