Գլխավոր տեղեկություն
Номер
N 1245-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1106
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.10.2012
Дата вступления в силу
18.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 51-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 308-Ն որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 9

Երևան