ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1287-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթակայության՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքի Ազատության 1 հասցեում գտնվող գույքը` 2667.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները` համաձայն հավելվածի, և հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայանը (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի ապրիլի 28-ի և 2012 թվականի մայիսի 16-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 63474.6 հազ. դրամ, որից` շենք-շինությունները` 61270.6 հազ. դրամ և հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայանը` 2204.0 հազ. դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 63474.6 հազ. դրամ (շենք-շինություններ` 61270.6 հազ. դրամ և հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայան` 2204.0 հազ. դրամ).
3) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 4.12 հեկտար հողատարածքը՝ իր կադաստրային արժեքով, որը կազմում է 14090.4 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 913200 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով:
5. Մրցույթին մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Առաջին մրցույթը չկայանալու դեպքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում է ևս մեկ մրցույթ՝ մրցույթի հաղթողին որոշելու նույն պայմաններով, իսկ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցվում է առաջին մրցույթի նվազագույն գնի 20 տոկոսի չափով:
7. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` շենք-շինությունների վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, հսկիչ-տրանսֆորմատորային ենթակայանի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը պետք է վճարի երկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիհոկտեմբերի 10-ի N 1287-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքի Ազատության 1 հասցեում գտնվող շենք-շինությունների
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Մակերեսը |
1. |
Ճաշարան |
1 |
118.2 |
2. |
Լողավազան |
1 |
73.7 |
3. |
Պահեստ |
1 |
34.9 |
4. |
Պահեստ |
1 |
123.9 |
5. |
Վառելիքի պահեստ |
1 |
14.4 |
6. |
Կաթսայատուն |
1 |
64.1 |
7. |
Լողարան |
1 |
60.7 |
8. |
Սպայական (բնակելի) տուն (2 հարկ) |
1 |
378.1 |
9. |
Պահեստ |
1 |
517.7 |
10. |
Լվացքատուն |
1 |
143.4 |
11. |
Զուգարան |
1 |
28.2 |
12. |
Շնանոց |
1 |
110.5 |
13. |
Վարչական շենք |
1 |
734.8 |
14. |
Պահեստ |
1 |
20.8 |
15. |
Ծածկ |
1 |
46.2 |
16. |
Հարթակ |
1 |
15.6 |
17. |
Ծածկ |
1 |
21.6 |
18. |
Ծածկ |
1 |
18.3 |
19. |
Ծածկ |
1 |
16.7 |
20. |
Ծածկ |
1 |
33.7 |
21. |
Դիտակետ |
1 |
9.3 |
22. |
Պարիսպ |
1 |
82.3 |
Ընդամենը |
22 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|