Գլխավոր տեղեկություն
Номер
N 975-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2012
Дата вступления в силу
08.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 975-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 518-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.2-րդ հոդվածով հաստատված՝ 2012 թվականի Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի 5-րդ կետի առաջին պարբերության և Սևան-Հրազդան իրիգացիոն-էներգետիկ, ինքնահոս ու Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թվականին Սևանա լճից ջրառի մասին» N 518-Ա որոշման 1-ին կետում «204.0» թիվը փոխարինել «239.2» թվով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 7

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան