Գլխավոր տեղեկություն
Номер
N 921-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.09.2012
Дата вступления в силу
26.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2012 թվականի N 921-Ա

 

Գ. ԲԱՂԻՅԱՆԻ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/ՕIE) Եվրոպայի տարածաշրջանային հանձնախմբի 25-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 18-20-ը Ֆլեզենզե քաղաք (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Բաղիյանի` Ֆլեզենզե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 25

Երևան