Գլխավոր տեղեկություն
Номер
N 1520-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (07.12.2012-06.08.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.12.2012
Дата вступления в силу
07.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2012 թվականի N 1520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի՝ Նալբանդյան 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի՝ Նալբանդյան 36 բնակելի շենքի 2-րդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծել ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն որոշման N 4 հավելվածի 3.2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 781-Ն որոշման N 3 հավելվածի 2.1-ին կետով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 57,300.0 հազ. դրամի սահմաններում:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի՝ Նալբանդյան 36 բազմաբնակարան շենքի 2-րդ մուտքի բնակարաններում բնակվող ընտանիքներից աջակցություն ստացող ընտանիքների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի՝ Նալբանդյան 36 բնակելի շենքի 2-րդ մուտքի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան.

2) անհատույց պետական աջակցությունից կարող են օգտվել սույն որոշման հավելվածում ընդգրկված այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով չունեն իրենց պատկանող այլ բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններ.

3) տրամադրվող աջակցության չափը որոշվում է՝ ելնելով սույն որոշման հավելվածում ընդգրկված ընտանիքների կողմից զբաղեցված բնակարանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում գրանցված ընդհանուր մակերեսից և աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված գնից, բայց ոչ ավելի, քան 5,0 մլն դրամը:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում՝ սույն որոշման հավելվածում ընդգրկված ընտանիքների հետ կնքել աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ)՝ սահմանելով, որ սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին բնակարաններ պետք է գնվեն միայն Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ աջակցության ընդհանուր սահմանային չափից ավելի բարձր արժեքով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Սևանի քաղաքապետին ձեռնարկել պատշաճ միջոցներ Սևանի քաղաքային համայնքի՝ Նալբանդյան 36 բնակելի շենքի 2-րդ մուտքի՝ բնակեցումից ազատված բնակարաններում քաղաքացիների բնակեցումը բացառելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 22-ի N 1520-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ազգանունը

Անունը

Հայրանունը

Ծննդյան տարեթիվը

Անձնագրի համարը

Ընտա-
նիքի անդամ-ների թիվը

Զբաղեցված բնակարանի ընդհանուր մակերեսը (քառ. մ)

Տրա-մադրվող աջակցու-թյան չափը (հազ. դրամ)

1.

Անտոնյան

Արգամ

Զավենի

03/30/1970

AM0301496

4

74.83

5,000.0

2.

Հովհաննիսյան

Վարդանուշ

Արամի

12/30/1941

AC0483796

1

32.48

3,210.0

3.

Ստեփանյան

Մաքրուհի

Ռաֆիկի

9/25/1963

AK0502923

3

48.9

4,835.0

4.

Պետրոսյան

Գեղամ

Գուրգենի

2/16/1960

AM0684590

2

32.13

3,175.0

5.

Կարապետյան

Արամ

Խաչատուրի

7/21/1969

AB0277883

4

46.19

4,565.0

6.

Պետրոսյան

Ռոզա

Հովհաննեսի

3/2/1929

AM0762404

1

31.71

3,134.0

7.

Մինասյան

Համլետ

Կոլյայի

1/1/1969

AH0691155

4

68.4

5,000.0

8.

Սարգսյան

Սուսաննա

Վոլոդյայի

7/24/1959

AH0273610

2

31.78

3,140.0

9.

Ղազարյան

Սոֆյա

Հայկի

1/8/1960

AF0472092

1

49.72

4,914.0

10.

Խաչատրյան

Էդիկ

Սամսոնի

5/15/1939

AF0210427

1

40.27

3,980.0

11.

Գալստյան

Ռիմա

Կիրակոսի

11/16/1945

AC0228925

6

68.07

5,000.0

12.

Յակոբովա

Մարիամ

Մուսայի

5/1/1959

42 05 303105

1

31.81

3,144.0

13.

Խաչատուրով

Վալերի

Սամեդի

11/19/1964

AK0515574

1

46.19

4,565.0

14.

Նիկողոսյան

Մարիետա

Հայկարամի

8/17/1963

AN0238764

3

36.81

3,638.0

 

 Ընդամենը

       

34

639.29

57,300.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.2013, N 821-Ա 06.08.2013, N 1520-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան