ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2012 թվականի N 1193-Ա
«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող` Աբովյան պուրակին հարակից տարածքում 360.0 քառ. մետր մակերես և 14040000.0 դրամ արժեք ունեցող հողամասը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին նվիրաբերմանը։
2. Սահմանել, որ հողամասը կարող է օգտագործվել բացառապես Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրաբերության պայմանագրի՝ սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է կատարվեն «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.09.2020, N 1515-Ա | 12.09.2020, N 1193-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|