ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1162-Ա
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության 2011 թվականի ֆինանսական արդյունքները՝ թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 1883701 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սահմանված կարգով ապահովել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 18 Երևան |