Գլխավոր տեղեկություն
Номер
N 1058-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.2012-30.06.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.29/42(916) Հոդ.989
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2012
Дата вступления в силу
30.08.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1058-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն) վերապահել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.3-րդ հոդվածով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ, 9-15-րդ կետերով, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները:».

2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի` կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 9 հաստիքային միավոր, իսկ բաժինը` առնվազն 2 հաստիքային միավոր.».

3) որոշման N 1 հավելվածում՝

ա. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման և վարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովումը.

2) կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և ծառայության միջոցով վճարվող սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.»,

բ. 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորումն ու վարումը.

2) հարկային մարմնի, պետական կառավարման և այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի ձևավորման (համալրման) և անհրաժեշտ տվյալների տրամադրման համար տեղեկատվության փոխանակումը.»,

«4) ժամանակավոր անաշխատունակության նպաստների, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակումը և վճարումը, այդ թվում՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.»,

գ. 7-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «պարտադիր» բառը,

դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 13-րդ ենթակետը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի՝

1) իրավական ապահովման վարչությունը և ֆինանսաբյուջետային վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության և ֆինանսատնտեսագիտական վարչության.

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.12 N 1361-Ն)

3) կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչության.

4) տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչությունը, անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը, մոնիթորինգի բաժինը, միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընդհանուր բաժինը, տնտեսական բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչության, մոնիթորինգի և վերլուծության վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, ընդհանուր բաժնի և տնտեսական բաժնի.

5) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.12 N 1361-Ն)

(2-րդ կետը խմբ., փոփ. 25.10.12 N 1361-Ն)

3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1531-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Իրավաբանական վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Կենսաթոշակային ապահովության և նպաստների վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչություն

Մոնիթորինգի և վերլուծության վարչություն

 

2. Բաժիններ

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Տնտեսական բաժին

Ներքին աուդիտի բաժին»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 24

Երևան