Գլխավոր տեղեկություն
Номер
N 1219-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2012-03.09.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1091
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.09.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.09.2012
Дата вступления в силу
20.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1219-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածում «ՀՀ դատախազությունում շնորհվող դասային կոչումներ», «առաջին դասի իրավաբան», «երկրորդ դասի իրավաբան», «երրորդ դասի իրավաբան» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ դատախազությունում շնորհվող դասային աստիճաններ», «առաջին դասի խորհրդական», «երկրորդ դասի խորհրդական», «երրորդ դասի խորհրդական» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան