NN ը/կ |
Ծառայության տեսակը |
Ծառայության մատուցման ժամկետը |
Վճարի չափը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում (ներառյալ փոփոխությունների գրանցումը, բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխության) կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
60000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
40000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
2. |
Հասարակական միավորումների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
5000 |
3. |
Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում։ |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
100000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
50000 |
4. |
Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների), ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ նմուշային կանոնադրությունների դեպքում՝ պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետում: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
5. |
Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում կանոնադրության՝ մեկից ավելի յուրաքանչյուր տարբերակի տրամադրում՝ թղթային եղանակով (չհաշված գործակալությունում պահվող տարբերակը) |
|
2000 |
6. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում |
|
2000 |
7. |
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների մասին թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի) |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
8. |
Իրավաբանական անձի կանոնադրության պատճենի տրամադրում (մեկ օրինակ)՝ թղթային եղանակով (յուրաքանչյուր կանոնադրության համար՝ ներառյալ փոփոխությունները) |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
9. |
Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրումը (մինչև 10 էջի պատճենահանումն ու տրամադրումը կատարվում է անվճար)՝ |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
|
1) 11-50 էջ |
|
3000 |
2) 51–100 էջ |
|
5000 |
3) 101 և ավելի էջ |
|
5000 և 100 էջը գերազանցող յուրաքանչյուր հավելյալ էջի համար՝ 20 |
10. |
Փաստաթղթերի փոստային առաքում (մինչև 2.5 կգ)՝ |
|
|
1) Հայաստանի Հանրապետության տարածքում |
|
2000 |
2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս |
|
20000 |
11. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացում՝ |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
|
1) նոտարների համար |
|
20000 |
2) նոտարական պալատի համար |
|
1000000 |
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, ապահովագրական ընկերությունների, նրանց և օտարերկրյա բանկերի կամ ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների համար |
մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 40 հարցման դեպքում |
100000 |
մեկ ամսվա ընթացքում՝ 41 կամ ավելի հարցման դեպքում |
250000 |
4) այլ ֆինանսական կազմակերպությունների համար |
|
200000 |
5) շարժական հեռախոսային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար |
|
500000 |
6) էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների համար |
|
200000 |
7) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող այլ անձանց համար |
|
500000 |
12. |
Փաստաբանների կամ փաստաբանական գրասենյակների կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալը |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
10000 |
13. |
Իրավաբանական անձանց պետական գրանցման կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց մասին տեղեկությունների զետեղում գործակալության սպասարկման մեկ գրասենյակում՝ |
մեկ ամսվա համար նախատեսված վճար |
|
1) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում |
|
10000 |
2) իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում |
|
5000 |
3) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար Երևան քաղաքի սպասարկման որևէ գրասենյակում |
|
20000 |
4) հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց համար մարզային սպասարկման որևէ գրասենյակում |
|
5000 |
14. |
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի տրամադրում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
7000 |
15. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
տասն աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
16. |
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
50000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
տասն աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
17. |
Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման մասին եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
տասն աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
18. |
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
150000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
120000 |
յոթ աշխատանքային օրվա ընթացքում |
90000 |
19. |
Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
20. |
Ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս |
|
50000 |