ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 1 հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.
«22. Հուղարկավորությունը կազմակերպած անձի պահանջով գերեզմանատան տնօրինությունն անվճար տալիս է տեղեկանք մահացածին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին, որտեղ նշվում է՝
1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը.
2) մահացածի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և մահվան օրը, ամիսը, տարեթիվը.
3) մահվան վկայականի համարը.
4) տվյալ գերեզմանատան թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում գրանցման հերթական համարը, օրը, ամիսը, տարեթիվը.
5) տեղեկանքի հերթական համարը, տեղեկանքը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը:
Տեղեկանքը տրվում է այդպիսի պահանջ (դիմում) ներկայացնելուց հետո՝ անմիջապես»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|