Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-021-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.09.26/47(921) Հոդ.1035
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.09.2012
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
10.09.2012
Дата вступления в силу
10.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-001-14.06.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-005-18.06.2012,07.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան

 

3.

«Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին

Կ-009-19.06.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0
Հեղինակներ` Վահագն Մախսուդյան, Խաչիկ Հարությունյան

 

5.

ա) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Կ-017-30.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կ-0171 -30.06.2012-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Պ-018-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Արփինե Հովհաննիսյան

 

7.

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-019-11.07.2012,07.09.2012-ՊԻ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Հերմինե Նաղդալյան, Արփինե Հովհաննիսյան

 

8.

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Պ-020-11.07.2012-ԳԿ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան, Էդուարդ Շարմազանով, Մնացական Մնացականյան, Ռուզաննա Մուրադյան, Հերմինե Նաղդալյան

 

9.

ա) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-022-20.07.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-0221 -20.07.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Կ-0222 -20.07.2012-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

10.

ա) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-023-20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-0231 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-0232 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

դ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-0233 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ե) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-0234 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

զ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-0235 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

է) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կ-0236 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ը) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-0237 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

թ) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-0238 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ժ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-0239 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ժա) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-02310 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ժբ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

Կ-02311 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

ժգ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-02312 -20.07.2012-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-380-21.11.2008-ՄԻ-010/1
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան

 
 

բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-3801 -21.11.2008-ՄԻ-010/1
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան

 

2.

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-418-26.12.2008-ՊԻ-010/1
Հեղինակ`

 

3.

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-791-08.12.2009-ՏՀ-010/1
Հեղինակներ` Խաչիկ Հարությունյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան

 

4.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-1175-20.05.2011-ՏՀ-010/1
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Վարդան Այվազյան, Հեղինե Բիշարյան

 

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երրորդ ընթերցում)

Կ-530-09.02.2009-ԳԲ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին
(երրորդ ընթերցում)

Կ-5301 -09.02.2009-ԳԲ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(երրորդ ընթերցում)

Կ-5302 -09.02.2009-ԳԲ-010/2
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-237-18.03.2008-ԳԿ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

ա) Ֆինանսական համահարթեցման մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-3531 -20.04.2009-ՏՏ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-866-02.04.2010-ԱՄ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

«Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-873-15.04.2010-ԳԿ-010/1
Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան

 

6.

«Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-956-28.07.2010-ԳԲ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

7.

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-1017-11.11.2010-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-10171 -11.11.2010-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

8.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-1083-08.02.2011-ՊԻ-010/1
Հեղինակ`

 

9.

ա) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-1112-04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-11121 -04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-11122 -04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-11123 -04.04.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

10.

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

11.

ա) «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-1225-02.09.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-12251 -02.09.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

12.

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Պ-1236-09.09.2011-ՊԻ-010/1
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Հովհաննես Մարգարյան

 

13.

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-1259-02.12.2011-ՄԻ-010/1
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան

 

14.

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)

Կ-1262-31.10.2011-ՏՀ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

15.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրություն

035-16.08.2012-

 

16.

«2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույց

1364-26.03.2012-

 

17.

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդում

1365-27.03.2012-ԳԿ

 

18.

ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվություն

1371-30.03.2012-ՖՎ

 

19.

Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում

1372-02.04.2012-ԳԿ

 

20.

2012 թվականի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր

Կ-1375-16.04.2012-ՖՎ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

21.

2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը

Կ-1376-16.04.2012-ՖՎ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

22.

Հանրային հեռուստառադիոընկերության 2010 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդում

1111-01.04.2011-ԳԿ

 

23.

Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն

Կ-1378-02.05.2012-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

24.

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

Կ-1379-07.05.2012-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

25.

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ իրավաբան-գիտնականի ընտրություն

 
 

26.

ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 
 

1.

2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիր

Ն-024-30.07.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

1983 թվականի նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիա

Ն-106-11.09.2003-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

3.

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ

Ն-826-15.02.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

4.

2010 թվականի հունիսի 25-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր

Ն-1008-28.10.2010-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

5.

2002 թվականի մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրություն

Ն-1156-25.05.2007-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

6.

1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագված «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրություն

Ն-1187-08.06.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

7.

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշամբեում ստորագրված «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագիր

Ն-1366-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

8.

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Դուշամբեում ստորագրված «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագիր

Ն-1367-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

9.

2011 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցություների մասին» համաձայնագիր

Ն-1368-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

10.

2008 թվականի նոյեմբերի 14-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում նոր սերնդի անձնագրավիզային փաստաթղթերի պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու կիրառման շուրջ համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով)

Ն-1369-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

11.

2011 թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից արձանագրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրություն

Ն-1370-28.03.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

12.

2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութուն

Ն-1380-08.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

13.

2010 թվականի նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծման և դրանց հետագա զարգացման ու օգտագործման գործում համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով)

Ն-1383-21.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

14.

2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիր

Ն-1384-21.05.2012-ԱՀ 011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

15.

1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված «Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիա (փոփոխություններով)

Ն-1385-21.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

16.

2005 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություն

Ն-1386-21.05.2012-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

10 սեպտեմբերի 2012 թվականի,

 քաղ. Երևան

 ԱԺՈ-021-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան