Գլխավոր տեղեկություն
Номер
N 1270-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2012-27.12.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2012
Дата вступления в силу
12.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1270 -Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանային վերահսկողության «Բավրա» նոր հսկիչ անցագրային կետ կառուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 2012 թվականին հատկացնել 55,000,000.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով` 53,900,000.0 դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 1,100,000.0 դրամ):

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով նախատեսվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1270-Ա որոշման

 

Ա ն վ ա ն ա ց ա ն կ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների

Գնման առարկայի անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Քանակը

Գումարը (դրամ)

Շինարարական աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

53,900,000.0

Նախագծահետազոտական աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

1

1,100,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2012, N 1577-Ն 27.12.2012, N 1270-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան