Գլխավոր տեղեկություն
Номер
N 711-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.09.2012-25.10.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.06.13/29(903).1 Հոդ.761.5
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.05.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.06.2012
Дата вступления в силу
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 711-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10,014,949.1 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 667,950.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին՝ 1,305,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ 1,330,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 1,135,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 1,326,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 1,318,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 6 հավելվածի.

7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 1,320,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 7 հավելվածի.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 720,000.0 հազ. դրամ՝ համաձայն N 8 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 261,000.8 հազ. դրամ՝ համաձայն N 9 հավելվածի.

10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 631,998.3 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1083-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 11 և 12 հավելվածներիուղղ.  :

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) սույն որոշման NN 1-10 հավելվածներում նշված շինվերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` շինվերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքները նախատեսելով սույն որոշման NN 1-10 հավելվածներով այդ աշխատանքների համար նախատեսված գումարներից ոչ ավելի.

2) նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատվելուց հետո, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզպետարանի գծով հատկացված ընդհանուր գումարի սահմաններում աշխատանքների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ.

3) սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել աշխատանքներն ըստ տիպերի խմբավորելու և դրանց ձեռքբերումը մեկ գնմանուղղ.  ընթացակարգով առանձին չափաբաժիններով կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 4 հավելվածի և N 10 հավելվածի 3-րդ կետերով նախատեսված անհատույց պետական ֆինանսական աջակցությունը (այսուհետ` աջակցություն) տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.

2) սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.

3) բնակեցումից ազատված բնակելի տունը ենթակա է քանդման` սեփականատիրոջ միջոցներով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված պայմանները N 4 հավելվածի 3-րդ կետի դեպքում սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի, իսկ N 10 հավելվածի 3-րդ կետի դեպքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.

5) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն կետի 4-րդ ենթակետով կնքված պայմանագրի օրվանից 3 ամիս, բայց ոչ ուշ, քան մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:

5. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներին`

1) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.

2) սողանքային գոտում բնակեցումից ազատված բնակելի տան քանդումից և սահմանված կարգով աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո քանդված տանը կից տնամերձ հողամասը փոխադրել պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն համապատասխանաբար որոշման N 6 հավելվածի 4-րդ և N 9 հավելվածի 3-րդ կետերով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն որոշման N 8 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` իրականացնել վերահսկողություն սույն որոշման կատարման նկատմամբ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

 

(հավելվածները փոփ., լրաց. 09.08.12 N 1083-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2013, N 130-Ն 28.02.2013, N 711-Ն
15.11.2012, N 1458-Ն 29.11.2012, N 711-Ն
04.10.2012, N 1298-Ն 25.10.2012, N 711-Ն
09.08.2012, N 1083-Ն 13.09.2012, N 711-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան