Գլխավոր տեղեկություն
Номер
N 700-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2012-06.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.799
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 700-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 23.08.12 N 1102-Ն) 

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 23.08.12 N 1102-Ն) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 28-ի N 700-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 23.08.12 N 1102-Ն) 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ` ուսումնական հաստատություններ) ընդունելության կարգը և պայմանները։

2. Սույն կարգի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների համար կրթությունը մատչելի դարձնելը.

2) ելնելով ժողովուրդների միջև հարգանքի և փոխըմբռնման ոգով դաստիարակելու անհրաժեշտությունից` երիտասարդության շրջանում հայ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության առաջացման նպատակով համապատասխան պայմանների ստեղծումը, հայագիտության զարգացմանը նպաստելը:

3. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Օտարերկրացիները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բարձրագույն և հետբուհական հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերով` ուսուցման առկա, հեռակա և հեռավար (դիստանցիոն) ձևերով, հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան (բացի ռազմական ու ոստիկանական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունից):

5. Օտարերկրացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ նաև ընդհանուր հիմունքներով` դիմորդի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:

6. Դիմորդների փաստաթղթերի հաշվառումը և փորձաքննությունը կատարվում են նախարարության կողմից:

 7. Սույն կարգով բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթություն կամ Հայաստանի Հանրապետության առնվազն միջնակարգ կրթության մակարդակին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ, վկայական):

8. Սույն կարգով մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության առնվազն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1193-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

9. Սույն կարգով հետազոտողի կրթական ծրագրով ասպիրանտուրայում ուսանելու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ):

10. Բակալավրի կրթական ծրագրով կրթություն ստանալու համար օտարերկրացի դիմորդների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության և գիտելիքների ստուգման (այդ թվում` նաև հետագա ուսուցման լեզվի իմացության) հիման վրա: Հետագա ուսուցման լեզվին և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության ընդունելության համար նախատեսված քննական առարկաներին չտիրապետող օտարերկրացիները պետք է ուսուցումն անցնեն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում`

1) գիտելիքների ստուգումների արդյունքների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել առաջին կուրս.

2) գիտելիքների ստուգումն անցկացվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` բուհի կողմից սահմանված գիտելիքների ստուգման կարգով և Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթական ծրագրով: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարություն` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերն ընդունելու ժամկետի սկիզբը (ժամկետները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով):

11. Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա: Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող օտարերկրացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում:

12. Հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է ուսումնական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատված կարգով` դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև դիմորդի կողմից ներկայացված գիտական ռեֆերատի վերաբերյալ տվյալ ուսումնական հաստատությունների դրական կարծիքի հիման վրա:

13. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրացիների ընդունելության ժամկետը, կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու մասին» N 671-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

14. Օտարերկրացիներն ուսումնական հաստատություններում կարող են սովորել`

1) պայմանագրային հիմունքներով (վճարովի).

2) միջպետական և միջգերատեսչական պայմանագրերով կամ համաձայնագրերով՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) օտարերկրացիներին տրամադրվող տեղերի շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայերի ընդունելության համար տրամադրված` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի սահմաններում:

15. Սույն կարգով դիմորդների համար վճարովի տեղերի թիվը չի սահմանափակվում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

16. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:

17. Սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխման ժամանակ նախապատվությունը տրվում է սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններին: Սփյուռքահայերին պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխումն իրականացնում է նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

18. Սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը տրամադրվում են տվյալ կրթական ծրագրի համար որպես նպատակային` միայն տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում և տվյալ մասնագիտության գծով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար:

19. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

 

III. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Նախապատրաստական դասընթացների առարկայական ծրագրերը, գնահատման համակարգը մշակվում ու հաստատվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` համաձայնեցնելով նախարարության հետ, և ներկայացվում են նախարարություն:

21. Նախապատրաստական դասընթացում ուսանող օտարերկրացիները համարվում են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներ: Նախապատրաստական դասընթացներն
իրականացվում են միայն առկա ուսուցման ձևով, և դրանց տևողությունը պետք է կազմի առնվազն 6 ամիս:

22. Նախապատրաստական դասընթացից հեռացված կամ ազատված ուսանողները նախապատրաստական դասընթացում չեն վերականգնվում: Նախապատրաստական դասընթացից տեղափոխություն այլ բուհի նախապատրաստական դասընթաց չի թույլատրվում:

23. Նախապատրաստական դասընթացում ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք ներառում են տվյալ մասնագիտության ընդունելության քննություններով նախատեսված առարկաները: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունների վերահանձնում չի թույլատրվում` բացառությամբ հիվանդության պատճառով քննությանը չներկայանալու դեպքերի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում:

24. Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական)` համապատասխան ներդիրով:

25. Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները հրամանագրվում են առաջին կուրս: Նախապատրաստական դասընթացն ավարտելիս «անբավարար» գնահատականներ ստացած ուսանողներին տրվում է համապատասխան տեղեկանք:

26. Մեկ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացի վկայականը կարող է հիմք հանդիսանալ մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումն առաջին կուրսում շարունակելու համար` ընդունելության համար սահմանված և նախապատրաստական դասընթացում ուսանած առարկաների համապատասխանության դեպքում և վերջինիս ղեկավարի համաձայնությամբ:

 

IV. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

27. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո, երկշաբաթյա ժամկետում:

28. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների մասին տեղեկատվություն։

29. Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների մասին առանձին դրույթի ներառումը:

30. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`

1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.

2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

31. Սույն կարգին համապատասխան ուսումնական հաստատություններ ընդունվող դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.

2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

3) բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

4) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.

5) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.

6) 3 x 4 չափսի 4 լուսանկար.

7) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

8) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

32. Սույն կարգի 31-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

33. Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

1) դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից.

3) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.

4) փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` նախարարության պաշտոնական հասցեով:

34. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 31-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել, կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 16-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:

35. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունում պահվող յուրաքանչյուր օտարերկրացու և սույն կարգով ընդունված ուսանողի անձնական գործում պետք է լինեն նաև հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնառության տարիների ընթացքում քաղաքացիության փոփոխության կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ նոր անձնագրի պատճենը.

2) ուսումնառության տարիների ընթացքում օտարերկրացիներին վերաբերող փաստաթղթերի (որոշումներ, հրամաններ և այլն) պատճենները:

 

VI. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(ԲԱԺԻՆԸ լրաց. 23.08.12 N 1102-Ն) 

 

36. Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամները (այսուհետ` դիվանագետների ընտանիքների անդամներ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր)` բակալավրի կրթական ծրագրով, կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար սահմանված ժամկետներում և ծրագրով, դիվանագետների ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:

37. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բուհ կարող են դիմել դիվանագետների ընտանիքների այն անդամները, ովքեր օտարերկրյա պետությունում ավարտել ու ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ):

38. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բուհ ընդունվող` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.

2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն սույն կարգով հաստատված ձևի.

3) բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

4) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.

5) ավարտական փաստաթղթի (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ) պատճենը, բնօրինակը.

6) 3 x 4 չափսի 4 լուսանկար.

7) արական սեռի դիմորդները` փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (կցագրման վկայականի պատճենը):

39. Բակալավրի կրթական ծրագրով կրթություն ստանալու համար` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից, հաշվառումից, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:

40. Գիտելիքների ստուգումն անցկացնում է տվյալ բուհը` իր կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարության համաձայնությանը` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետի սկիզբը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

41. Գիտելիքների ստուգման արդյունքում դիմորդներն ընդունվում են առաջին կուրս` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` բուհի ղեկավարի հրամանով:

42. Դիվանագետների ընտանիքների անդամների ուսուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով (վճարովի):

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

դիմում - Հարցաթերթիկ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ----------------------------------------------------------------------------------

 REPUBLIC OF ARMENIA

 MINISTRY OF EDUCATION AND SCIENCE

 

Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ Ի Կ

APPLICATION FORM 
 ՀՀ ուսումնական հաստատություններ դիմող 
 օտարերկրացիների համար

Ձև

 

 

 

 

 

for foreign applicants applying for study in the RA

 

1. Անունը / Name ________________ Ազգանունը / Surname ________________

2. Ծննդյան թիվը ________________3. Ծննդյան վայրը ________________

Date of birth

(օրը, ամիսը, տարեթիվը

 day/month/year)

 Place of birth

 

4. Բնակության երկիրը ________________5. Քաղաքացիությունը ________________

Resident country

 Citizenship

6. Ազգությունը ________________  7. Սեռը՝   արական/Male  իգական/ Female

 Nationality 

 Sex

 

8. Ընտանեկան վիճակը /Marital status:  ամուսնացած/ Married  չամուսնացած/ Single

 

9. Բնակության վայրը/ _______________________________

 Residence Address

 

Քաղաքը/ City________________________ Երկիրը/Country ________________________

 

Հեռ./Phone________________________ Е-mail: ________________________

10. Կրթական աստիճանը`   միջնակարգ  բակալավրի  մագիստրոս  հետազոտող

Degree recieved

 Secondary  Bachelor’s dergee  Master's dergee  Post-graduate dergee

 

11. Դպրոցի մասին տվյալները __________________________________________________

The school attended

 (հաստատության անվանումը/Name of the institution)

 

Քաղաքը/ City________________________ Երկիրը/ Country ________________________

Ուսուցումն սկսվել է________________________ Ավարտվել է ________________________

Date of entrance  (ամիսը, տարեթիվը  month/year)

Date of graduation (ամիսը, տարեթիվը month/year)

12. Ավարտած այլ ուսումնական հաստատությունների մասին տվյալները

Other Educational Institutions attended:

1. Ավարտել եմ ______________________________________________________________________

Graduated

 (ավարտած հաստատության անվանումը (Name of the institution)

 ___________ in _________________________________________________թվականին

 year

 ___________________________________________________________ մասնագիտությամբ

Երկիրը /Country/

 Specialization
 

2. Ավարտել եմ ______________________________________________________________

Finished

 (հաստատության անվանումը (Name of the institution)

 

____________________________________in ____________________________________թվականին

 year

______________________________________________________________մասնագիտությամբ

Երկիրը /Country/

 Specialization

 

13. Հայոց լեզվի իմացությունը գերազանց  լավ  բավարար  չեմ տիրապետում

Proficiency in Armenian

  excellent  good   fair   none
 

 Այլ լեզուներ/Other languages

 

14. Դիմում եմ սովորելու   բակալավրի  մագիստրոսի  հետազոտողի կրթական ծրագրով

Apply for:

  achelor’s degree  Master's degree  Post-graduate dergee  

Ընտրած ուսումնական հաստատությունը______________________ Educational institution chosen:

_______________________________________ մասնագիտությամբ ________________________կուրս

specialization

 year
15. Հասարակական, մշակութային և մասնագիտական ընկերակցությունների անվանումները, որոնց անդամակցում եք (Your membership in non-governmental cultural and professional organizations) associations: _____________________________________________________

___________________________________________________________________________________

16. Կցել հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, եթե այդպիսիք կան/

List of scientific publications if any

17. ՀՀ-ում բնակության վայրը

Resident address in RA

Քաղաքը _______________ Տան հեռ.________________ Բջջային _______________________

City

 Home phone  Mobile

18. Ընտանիքի անդամների մասին տվյալները՝

Familyi members.

 1. Հայրը/Father ____________________________________________________________

(անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth)

Աշխատանքի վայրը/ Work place ___________________________________________

Պաշտոնը /մասնագիտությունը / Position/occupation ___________________________

 2. Մայրը /Mother _____________________________________________________________

 (անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth)

 Աշխատանքի վայրը/ Work place _____________________________________________

 Պաշտոնը/մասնագիտությունը Position/ occupation __________________

 3. Եղբայրը /Քույրը/ Brother, sister ____________________________________________

Ստորագրությունը ____________________      ________________________ 20___թ.

Signature

Պատասխանները տպել կամ լրացնել ընթեռնելի ձեռագրով: Type or print legibly.

(հավելվածը լրաց. 23.08.12 N 1102-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.2024, N 1202-Ն 06.08.2024, N 700-Ն
23.08.2012, N 1102-Ն 08.09.2012, N 700-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան