Գլխավոր տեղեկություն
Номер
N 787-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.08.2012
Дата вступления в силу
18.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2012 թվականի N 787-Ա

 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Ստավրոպոլի սերմեր» (Семена Ставрополя) կազմակերպությունից 640 տոննա աշնանացան ցորենի բարձր վերարտադրության էլիտային սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներկրման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պ. Լուկյանենկոյի անվան գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի 2012 թվականի օգոստոսի 5-9-ը Ռուսաստանի Դաշնության (Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասեր) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ եռօրյա ժամկետում ապահովել Ս. Գալստյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվության Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 17

Երևան