Գլխավոր տեղեկություն
Номер
N 1397-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.11.15/56(930) Հոդ.1215
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2012
Дата вступления в силу
25.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1397-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1648-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը հաստատելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարկային գործառույթները սահմանափակելու մասին» N 1648-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, ինչպես նաև որոշման հավելվածի վերնագիրը և 1-ին կետը «հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև միասնական տեղեկատվական բազայի ստեղծման» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «կենտրոնացված մոնիթորինգ իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) միասնական տեղեկատվական բազա է համարվում կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ նախարարության սահմանած ձևաչափերով ստացված և կազմված տեղեկատվության ամբողջությունը»,

գ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին, 10.2-րդ և 10.3-րդ կետերով.

«10.1. Եռամսյակային ծրագրային ցուցանիշների համեմատ փաստացի ցուցանիշների ավելի քան 10 տոկոս բացասական շեղումների (ռիսկի գոտի) դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում լիազորված մարմիններից պահանջում և ստանում է համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն ձեռնարկված (ձեռնարկվելիք) միջոցառումների վերաբերյալ:

10.2. Մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` կազմակերպությունների հաշվետու տարվա նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների միասնական տեղեկատվական բազան հրապարակվում է նախարարության կայքում:

10.3. Նախարարությունը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կազմակերպությունների տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան