Գլխավոր տեղեկություն
Номер
N 1057-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.29/42(916) Հոդ.988
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.08.2012
Дата вступления в силу
30.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2012 թվականի N 1057-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը ցուցաբերել մարդասիրական օգնություն և այդ նպատակով`

1) տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1684-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում ձեռք բերված 36,735.5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 20,591.78 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`

ա. «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 292.68 հազ. դրամ,

բ. «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» հոդվածով` 19398.2 հազ. դրամ,

գ. «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 900.9 հազ. դրամ:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ապրանքների գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1057-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Չափի
միավորը

Քանակը

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

Գումարը (հազ. դրամ)

1.

Վրան` 40-տեղանոց (ձմեռային)

հատ

3

660.0

1,980.0

2.

Վրան` 10-տեղանոց

հատ

6

110.0

660.0

3.

Վրան` 6-տեղանոց (ձմեռային)

հատ

28

120.0

3,360.0

4.

Վրան` 6-տեղանոց (ձմեռային)

հատ

3

100.0

300.0

5.

Վրան` 5-տեղանոց (ձմեռային)

հատ

27

107.0

2,889.0

6.

Վրան` 4-տեղանոց (ձմեռային)

հատ

14

73.0

1,022.0

7.

Ծածկոց` կիսաբրդյա 1,5 մ x 2,1 մ չափի

հատ

1000

8.5

8,500.0

8.

Սավան` բամբակյա

հատ

6000

0.31

1,860.0

9.

Ներքնակ

հատ

300

6.5

1,950.0

10.

Քնապարկ

հատ

160

20.0

3,200.0

11.

Քնապարկ

հատ

300

23.3

6,990.0

12.

Բացովի մահճակալներ

հատ

100

32.0

3,200.0

13.

Փայտյա արկղեր` 1.1 մ x 0.9 մ x 0.8 մ չափի

հատ

15

15.0

225.0

14.

Փայտյա արկղեր` 0.6 մ x 0.85 մ x 0.6 մ չափի

հատ

35

8.0

280.0

15.

Ստվարաթղթե արկղեր

հատ

150

0.75

112.5

16.

ՀՀ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշերով ինքնակպչուն թաղանթներ

քառ. մ

20

10.35

207.0

 Ընդամենը

36,735.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 16-ի N 1057-Ա որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Ապրանքի անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը (տարա)

Քանակը

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1.

Ջուր՝ «Բյուրեղ», 0.5 լիտր

ԲԸԱՀ

շիշ (պլաստ-մասսայե)

79980

0,09

7,198.2

2.

Պահածո` «Խավիար՝ սմբուկի», 0.5 կգ

ԲԸԱՀ

հատ (ապակյա)

10000

0.35

3,500.0

3.

Պահածո` «Տապակած սմբուկ և բիբար», 0.72 կգ

ԲԸԱՀ

հատ(ապակյա)

7000

0.6

4,200.0

4.

Պահածո` «Խորոված սմբուկ և բիբար», 1.0 կգ

ԲԸԱՀ

հատ(ապակյա)

1500

0.5

750.0

5.

Պահածո` «Ջեմ՝ ծիրանի», 0.5 կգ

ԲԸԱՀ

հատ(ապակյա)

7500

0.5

3,750.0

6.

Դիզելային վառելանյութ

ԲԸԱՀ

լիտր

2002

0.45

900.9

7.

Ներկ

ԲԸԱՀ

հատ

25

0.87

21.75

8.

ՀՀ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշերով ինքնակպչուն թաղանթներ

ԲԸԱՀ

քառ. մ

33

8210

270.93

 Ընդամենը

20,591.78

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան