Գլխավոր տեղեկություն
Номер
N 1126-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.11.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.11.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2012
Дата вступления в силу
17.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2012 թվականի N 1126-Ա

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական-մասնավոր գործընկերության Ասիա-Խաղաղօվկիանոսյան նախարարական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 13-16-ը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կ. Վարդանյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 12-15-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի և Կ. Վարդանյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 16

Երևան