Գլխավոր տեղեկություն
Номер
N 747-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2012
Дата вступления в силу
03.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 747-Ա

 

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԲՈՅԱՋՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կազմակերպման վարչության հրահանգիչ Վ. Բոյաջյանին 2012 թվականի օգոստոսի 15-16-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստին մասնակցելու համար:

2. Ա. Երիցյանի և Վ. Բոյաջյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 2

Երևան