Գլխավոր տեղեկություն
Номер
N 1342-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.10.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.10.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.10.2012
Дата вступления в силу
30.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1342-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 202.400 ՄԻԼԻՈՆ ՀԱՏՈՒԿ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 միլիոն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 29

Երևան