Գլխավոր տեղեկություն
Номер
N 933-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.07.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2012
Дата вступления в силу
31.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2012 թվականի N 933-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1451-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» N 1551-Ա որոշման 1-ին կետում «2020» թիվը փոխարինել «2016» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հողամասը վարձակալության հանձնելու թույլտվության մասին» N 1451-Ա որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2016» թվով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել պայմանագրերի սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը՝ դրանցում նախատեսելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են վարձակալի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան