ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2012 թվականի N 1311-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) կենտրոնական վերահսկողության և հաշվառման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել կենտրոնական վերահսկողության բաժնի ու հաշվառման և վերլուծությունների բաժնի.
2) Արարատի մարզի տարածքային բաժինը և Արմավիրի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Արարատի և Արմավիրի մարզերի տարածքային բաժնի.
3) Կոտայքի մարզի տարածքային բաժինը և Գեղարքունիքի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքային բաժնի.
4) Արագածոտնի մարզի տարածքային բաժինը և Շիրակի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքային բաժնի.
5) Լոռու մարզի տարածքային բաժինը և Տավուշի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Լոռու և Տավուշի մարզերի տարածքային բաժնի.
6) Վայոց ձորի մարզի տարածքային բաժինը և Սյունիքի մարզի տարածքային բաժինը միացման ձևով վերակազմակերպել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժնի:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1311-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Կենտրոնական վերահսկողության բաժին
Հաշվառման և վերլուծությունների բաժին
Տեխնիկական վերահսկողության բաժին
II. Տարածքային մարմիններ
Երևան քաղաքի տարածքային բաժին
Արարատի և Արմավիրի մարզերի տարածքային բաժին
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքային բաժին
Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքային բաժին
Լոռու և Տավուշի մարզերի տարածքային բաժին
Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժին»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|