Գլխավոր տեղեկություն
Номер
N 239
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.10.2012-02.02.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.264
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.03.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.03.2001
Дата вступления в силу
21.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.03.2016

040.0239.27.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 մարտի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2001 թվականի N 239

քաղ. Երևան

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34, 35, 48 և 49-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է).

բ) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը (կցվում է):

(պարբերությունն ուժը կորցրել է 10.10.12 N 1288-Ն)

(որոշումը լրաց. 02.06.01 N 485, 22.01.09 N 79-Ն, փոփ. 10.10.12 N 1288-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մարտի 27-ի N 239 որոշմամբ

Կ Ա Ր Գուղղ.

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ

(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը` բացառությամբ մշակութային արժեքների:

Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ:

(1-ին կետը լրաց. 22.01.09 N 79-Ն, 30.12.10 N 1750-Ն)

2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:

Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի հանդիսանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:

(2-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

2.1. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում: Մնացորդ է համարվում սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

(2.1-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.

բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.

գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:

Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:

(3-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):

5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

դիմում (ձևը կցվում է),

պայմանագրի պատճենը, որում պետք է լինի նշում այն մասին, որ պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը վերամշակումն իրականացնում է օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց պատվերով և իրենց կողմից տրամադրված հումքի, նյութերի ու կիսաֆաբրիկատների հիման վրա, և որ, վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքը պետք է հանձնվի պատվիրատուին կամ նրա կողմից նշված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող երրորդ անձին

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը:

(5-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:

7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:

8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:

9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:

10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:

11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:

Հավելված N 1
«Ժամանակավոր ներմուծում`
վերամշակման համար»
ռեժիմով ներմուծված
ապրանքների վերամշակումից
հետո ստացվելիք արդյունքի
նվազագույն քանակության
սահմանման կարգի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

Անվանումը

Ապրանքի
ծածկագիրն ըստ
ԱԱ ԱՏԳ-ի

Նվազագույն
քանակությունը
------------------------------
չափման մեկ միավորի
մեջ/չափման մեկ միավորից

1. Վերամշակման օբյեկտները

այդ թվում`

վերամշակման համար ներմուծված ապրանքներ

տեղական ապրանքներ

2. Վերամշակման արդյունքը

այդ թվում`

ապրանքային արդյունքը

թափոններ

մնացորդներ

արտադրական կորուստներ

Հավելված N 2
«Ժամանակավոր ներմուծում`
վերամշակման համար»
ռեժիմով ներմուծված
ապրանքների վերամշակումից
հետո ստացվելիք արդյունքի
նվազագույն քանակության
սահմանման կարգի

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն

Ե Զ Ր Ա Կ  Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

Հայտարարատու ______________________________________

Հասցեն ___________________________________________

Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________

Վերամշակման համար ներմուծված
ապրանքները

Վերամշակման արդյունքը

Անվանումը

ԱԱ ԱՏԳ
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակությունը

Անվանումը

ԱԱ ԱՏԳ
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակությունը

Ընդամենը

Չափման մեկ միավորի
մեջ/չափման մեկ
միավորից

Ծանոթագրություն.          __________________________________

Եզրակացություն տվողը` __________ __________ _____________

                                         (պաշտոնը)        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

____ ______________ 200 թ.

Կ.Տ.

Ձև

Դ Ի Մ ՈՒ Մ

Դիմող _____________________________________________

Կազմակերպության անվանումը ______________________________

Հասցեն և հեռախոսահամարը _______________________________

ի դեմս ____________________________________________ -ի

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման

համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք

արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության վերաբերյալ:

Դիմումին կից ներկայացնում են`

1. Պայմանագրի պատճենը

2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված

ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն

քանակության հաշվարկը

3. Այլ փաստաթղթեր`

_________________________________________________

_________________________________________________

Դիմող _______________ ___________________________

                      (ստորագրությունը)                    (անունը, ազգանունը, հայրանունը)

____ ______________ 200 թ.

(ձևը լրաց. 22.01.09 N 79-Ն)

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մարտի 27-ի N 239 որոշմամբ

Կ Ա Ր Գ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը:

(1-ին կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային, արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:

Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի հանդիսանում սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:

(2-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

2.1. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում: Մնացորդ է համարվում սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

(2.1 կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

3. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը (հավելված N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

ա) արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.

բ) արտադրողի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ.

գ) պատվիրատուի կողմից հաստատված վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակությամբ:

Նվազագույն քանակությունը հաշվարկելիս ցույց են տրվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:

(3-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունն իր հրամանով սահմանված կարգի համաձայն, հայտարարատուի ներկայացրած հաշվարկի հիման վրա, 3-օրյա ժամկետում, տալիս է եզրակացություն (հավելված N 2):

5. Եզրակացություն ստանալու համար հայտարարատուն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

դիմում (ձևը կցվում է),

պայմանագրի պատճենը,

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության հաշվարկը:

(5-րդ կետը լրաց. 22.01.09 N 79-Ն)

6. Հայտարարատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել պայմանագրի կնքման պահից:

7. Եզրակացության ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան:

8. Հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տեղեկությունների համար:

9. Եզրակացություն ստանալու մասին դիմումը կարող է մերժվել, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի պահանջներին:

10. Եզրակացություն տալու մերժման մասին 2-օրյա ժամկետում հայտնվում է դիմողին` նշելով մերժման հիմնավորումը:

11. Եզրակացություն տալու մերժումը դիմողը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան:

Հավելված N 1
«Ժամանակավոր արտահանում`
վերամշակման համար»
ռեժիմով արտահանված
ապրանքների վերամշակումից
հետո ստացվելիք արդյունքի
նվազագույն քանակության
սահմանման կարգի

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

Անվանումը

Ապրանքի
ծածկագիրն ըստ
ԱԱ ԱՏԳ-ի

Նվազագույն
քանակությունը
------------------------------
չափման մեկ միավորի
մեջ/չափման մեկ միավորից

1. Վերամշակման օբյեկտները

այդ թվում`

վերամշակման համար արտահանված ապրանքներ

տեղական ապրանքներ

2. Վերամշակման արդյունքը

այդ թվում`

ապրանքային արդյունքը

թափոններ

մնացորդներ

արտադրական կորուստներ

(հավելվածը  լրաց. 22.01.09 N 79-Ն)

Հավելված N 2
«Ժամանակավոր արտահանում`
վերամշակման համար»
ռեժիմով արտահանված
ապրանքների վերամշակումից
հետո ստացվելիք արդյունքի
նվազագույն քանակության
սահմանման կարգի

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եվ առեվտրի նախարարություն

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ինչպես նաԵՎ վերամշակումից գոյացած թափոնների ԵՎ մնացորդների  ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(վերնագիրը լրաց. 22.01.09 N 79-Ն)

Հայտարարատու ______________________________________

Հասցեն ___________________________________________

Վերամշակման համար ապրանքի մատակարարը ___________________

Վերամշակման համար արտահանված
ապրանքները

Վերամշակման արդյունքը

Անվանումը

ԱԱ ԱՏԳ
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակությունը

Անվանումը

ԱԱ ԱՏԳ
ծածկագիրը

Չափի
միավորը

Քանակությունը

Ընդամենը

Չափման մեկ միավորի
մեջ/չափման մեկ
միավորից

Ծանոթագրություն.          __________________________________

Եզրակացություն տվողը` __________ __________ _____________

                                         (պաշտոնը)        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

____ ______________ 200 թ.

Կ.Տ.

Ձև

Դ Ի Մ ՈՒ Մ

Դիմող _____________________________________________

Կազմակերպության անվանումը ______________________________

Հասցեն և հեռախոսահամարը _______________________________

ի դեմս ____________________________________________ -ի

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման

համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք

արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության վերաբերյալ:

Դիմումին կից ներկայացնում են`

1. Պայմանագրի պատճենը

2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված