Basic information
Number
N 825-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (11.09.2015-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
10.09.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.09.2015
Effective date
11.09.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 825-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1054-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածում`

ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Մանասյան-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան -ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Կարախանյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Մ. Այվազյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 10

Երևան