Գլխավոր տեղեկություն
Номер
N 1013-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.22/40(914) Հոդ.960
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.2012
Дата вступления в силу
23.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 1013-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սիրիայի ազգությամբ հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի ինն ամսում հատկացնել 19,600.0 հազ դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշմամբ նախատեսված գումարների ծախսման նպատակով «Լուսաբաց» և «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 3-օրյա ժամկետում կնքել սուբսիդիայի տրամադրման պայմանագիր` սահմանելով որ գումարները «Լուսաբաց» և «Հասմիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրամադրվում է երեխաների` Հայաստանի Հանրապետություն փաստացի ժամանելուց հետո 2-օրյա ժամկետում:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 1013-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1. Քաղաքականության միջոցառումներ

 

1.1. Ծառայություններ

 

 (հազ. դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը

 Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպում

1148

ԱԾ33

Նկարագրությունը

 Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպում

Քանակական

Ճամբարներում ամառային հանգիստն անցկացնող երեխաների թիվը

400

400

0.0

0.0

Որակական

մշակված չէ

   

0.0

0.0

Ժամկետայնության

մշակված չէ

   

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

19,600.0

19,600.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1148 -Արտաուսումնական դաստիարակության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացում, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացով ընտրված մասնագիտացված կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան