Գլխավոր տեղեկություն
Номер
N 1038-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.08.24/41(915) Հոդ.977
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.08.2012
Дата вступления в силу
25.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2012 թվականի N 1038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական նոր մասնաշենքի պահպանությունը լրացուցիչ 2 միավոր 24-ժամյա, 1 միավոր 12-ժամյա, 1 միավոր 8-ժամյա ոստիկանության պահակետային ծառայություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 10653.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտագերատեսչական ծախսեր» հոդվածով, որից՝ ինն ամսում՝ 5326.8 հազ. դրամ):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 2-ի N 1038-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.40 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումները
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Պետական պահպանության ծառայությունների կազմակերպում և իրականացում

Նկարագրությունը
Պայմանագրային հիմունքներով ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների պահպանության, գույքի և անձի անվտանգության հետ կապված այլ կարգի վճարովի ծառայությունների մատուցում

1105

ԱԾ01

Քանակական

1. Պետական պահպանության ծառայությունների կողմից պահպանվող օբյեկտների թիվը

       

2. Տնտեսվող սուբյեկտների գույքի պահպանություն

       

3. Ֆիզիկական անձանց անվտանգության ապահովում և գույքի պահպանություն

       

4. Նոր կնքված պայմանագրեր (տոկոս)

       

5. Վերակնքված պայմանագրեր (տոկոս)

       

Որակական

Մշակված չէ

       

Ժամկետայնության

Կիրառելի չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

5326.8

10653.6

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1105 Պետական պահպանություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պահպանության ենթակա, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների պատշաճ պահպանություն

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան